top of page

Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության ժամանակ զինծառայող է զոհվել



Ուկրաինացի զինվորականների գնդակոծության հետևանքով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինծառայող է մահացել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կառավարման ու կոորդինացիայի համատեղ կենտրոնում Լուգանսկի ներկայացուցչություն հաղորդագրությանը։


«Երևանի ժամանակով ժամը 14:15-ին Նովոտոշկովսկեի ուղղությամբ Ուկրաինայի զինված կազմավորումները կրակ են բացել Ժոլոբոկի ուղղությամբ 82 մմ ականանետից՝ արձակելով վեց ական, SPG-9-ի երեք կրակոց և հրետանային զինատեսակներից, ինչի հետևանքով զինծառայող է զոհվել»,- ասվում է ներկայացուցչության Telegram-ի գրառման մեջ։


Նախորդ գիշեր Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնիշխանությունը և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Նախագահը հանձնարարել է նաև ապահովել հանրապետություններում խաղաղության պահպանումը։

1/1815
bottom of page