top of page

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար



Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար,սակայն նշել է, որ վստահում է ուկրաինական հետախուզությանը, որը հասկանում է, թե ինչ է կատարվում սահմաններին։


«Ես շնորհակալ եմ մեր երկու հետախուզական գործակալությունների կատարած աշխատանքի համար: Բայց այն հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:


Զելենսկին նաև բացատրել է, որ որոշել է գալ Մյունխենի անվտանգության համաժողովին, քանի որ կարևոր է, որ Ուկրաինայի գործընկերներն ու ընկերները «նրա թիկունքում ոչինչ չորոշեն»։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին Մյունխեն այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ։ Զելենսկին մտադիր է երկրների ներկայացուցիչների հետ բանակցել պետության կողմից լրացուցիչ ռազմական և ֆինանսական աջակցության շուրջ:

bottom of page