Զելենսկին չի բացառել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը
Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր էստոնացի գործընկեր Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
«Ես դիմում եմ ստացել արտաքին գործերի նախարարությունից, որպեսզի դիտարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը: Ես այժմ կաշխատեմ այս հարցի շուրջ և ոչ միայն այս հարցի շուրջ, այլև ՌԴ-ի կողմից էսկալացիայի առնչությամբ մեր գործուն քայլերի վրա», - ասել է նա։
Զելենսկին Մոսկվայի գործողություններն անվանել է «իրավական ագրեսիա, որը ամուր հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից էսկալացիայի համար»։
Ընդ որում, Ուկրաինայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Ուկրաինայում ռազմական դրություն կմտցվի։
Հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, վստահ է Զելենսկին։