Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը ուկրաինացիներին
Այսօր երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է ուկրաինացիներին.
Նրանք մեզ վախեցնում են մեծ պատերազմով և հերթական անգամ նշում են ռազմական ներխուժման օրը։ Սա առաջին անգամը չէ։ Բայց մեր պետությունն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։ Մենք ձգտում ենք խաղաղության և ցանկանում ենք բոլոր հարցերը լուծել բացառապես բանակցությունների միջոցով։ Ե՛վ Դոնբասը, և՛ Ղրիմը կվերադարձնենք Ուկրաինային բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Մենք ոտնձգություն չենք անում ուրիշի նկատմամբ, բայց նաև չենք հրաժարվի մերից։ Մենք մեծ բանակ ունենք, մեր տղաներն ունեն մարտական եզակի փորձ և ժամանակակից զենքեր։ Սա արդեն շատ ավելի հզոր բանակ է, քան ութ տարի առաջ։
Մեզ ասում են, որ հարձակման օրը փետրվարի 16-ն է լինելու և մենք այն կդարձնենք Միասնության օր։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է։ Այս օրը մենք կծածանենք մեր ազգային դրոշները, կփակցնենք կապույտ և դեղին ժապավեններ և մեր միասնությունը ցույց կտանք ողջ աշխարհին։ Մենք ունենք մեկ մեծ եվրոպական ձգտում, մենք ազատություն ենք ուզում և պատրաստ ենք պայքարել դրա համար։ Մենք բոլորս ուզում ենք երջանիկ ապրել, իսկ երջանկությունը սիրում է ուժեղներին: Մենք երբեք չենք կարողացել հանձնվել և չենք էլ պատրաստվում սովորել դա: Սիրիր Ուկրաինան, մենք հանգիստ ենք, մենք ուժեղ ենք, մենք միասին ենք։