top of page

Արևմուտքը փորձում է սեպ խրել Մոսկվայի և Երևանի միջև. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Կոնստանտին Զատուլինին և Մարգարիտա Սիմոնյանին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու թեմային. 


«Մենք Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելը չենք կարողանում ընկալել։ Հիշեցնեմ՝ խոսքը ՌԴ պետդումայի պատգամավորի և ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։

Մենք դիվանագիտական խողովակներով միանգամից դիմել ենք հայկական կողմին՝ բացատրություն ստանալու համար։ Եթե հաստատվի այդ ինֆորմացիան, դժվար է դա մեկնաբանել որպես բարեկամական քայլ՝ հարիր մեր դաշնակցային հարաբերություններին։ Երբ պատասխանը ստանանք, կհասկանանք մեր արձագանքն ու հետագա քայլերը»։ 

Զախարովան նաև հավելել է. 

«Շատ չէի ցանկանա, որ արհեստական պատճառներ ստեղծվեին այն պարագայում, երբ Արևմուտքը միտումնավոր փորձում է խաթարել իրավիճակը և սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերությունների մեջ»։

1/1812
bottom of page