Օլիմպիական խաղերի ԱՄՆ-ի բոյկոտը հանգեցնում է համաշխարհային սպորտային համակարգի փլուզման․ Զախարովա
Համաշխարհային սպորտային ասպարեզում գերիշխելու ԱՄՆ-ի փորձերը և Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը հանգեցնում են կայացած սպորտային համակարգի փլուզմանը. այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ն ցանկանում է ամբողջությամբ գերիշխել իր կանոններով: Հետևաբար, սա այլևս միայն քաղաքականացում չէ, մենք այս մասին ավելի վաղ խոսել ենք: Այսօր, իմ կարծիքով, հարկավոր է խոսել համաշխարհային սպորտի փլուզման մասին, այդ թվում՝ հանուն Միացյալ Նահանգների շահերի, ինչը նրանք չեն թաքցնում և շուտով այդ մասին կխոսեն բաց տեքստով: Կանոնները վերաշարադրվում են՝ ելնելով նրանց գաղափարական նպատակներից», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի նախաձեռնած Օլիմպիական խաղերի բոյկոտը։