top of page

«3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին. Զախարովա (տեսանյութ)


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հարթակի ստեղծման վերաբերյալ հարցին:


Նա նշել է, որ ՌԴ-ն աջակցել է այս առաջարկին:


«Եվ իհարկե մենք ենթադրում ենք, որ ժամանակն է այս ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխել պրակտիկ հուն: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ՝ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին», - ասել է Զախարովան:


1/1791
bottom of page