Դիմե՞լ է արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին․ Զախարովան պատասխանել է ճեպազրույցին հնչած հարցին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական հարձակումների ֆոնին Ռուսաստանի միջնորդական ջանքերին:
«Ռուսաստանի արդյունավետ միջնորդական ջանքերի արդյունքում լարվածությունը սահմանին վերացվել է: Մենք շարունակում ենք հետևել սահմանին տիրող իրավիճակին՝ և՛ մեր զինվորականների, և՛ սահմանապահների գծով շփումներ իրականացնելով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով նոյեմբերի 16-ին սահմանային իրադարձությունների ֆոնին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին կամ Ռուսասանին դիմելու մասին հարցին:
Դիվանագետը չի մասնավորեցրել՝ արդյոք պաշտոնական դիմում եղել է, թե ոչ:
Զախարովա հավելել է, որ ներկա պահին մեծ ուշադրություն է դարձվում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված խնդիրներին: