top of page

Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական բախման վտանգը պահպանվում է, սակայն կողմերը կարող են քաղաքական լուծման հասնել՝ կարգավորելու իրենց տարաձայնությունները։ Այս կարծիքը նա հայտնել է կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:


«Հնարավոր է քաղաքական լուծում գտնել, հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները: Բայց հակամարտության վտանգը մնում է»,- ասել է Ստոլտենբերգը:


Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն «կհուսա լավագույնի համար և ջանասիրաբար կաշխատի այս ուղղությամբ, բայց նաև կպատրաստվի վատագույնին»։

bottom of page