top of page

Մենք ուղի ենք փնտրելու չեխ-ռուսական հարաբերությունները հալեցնելու համար. Յան Լիպավսկի



Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, որը պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 17-ին, մտադիր է ճանապարհ փնտրել Ռուսաստանի Դաշնության հետ հանրապետության հարաբերությունները հալեցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով ЧТ-24 հեռուստաալիքի «Վացլավ Մորավեցի հարցերը» բանավիճային ծրագրում, փոխանցում է ТАСС-ը։


«Մենք ուղի ենք փնտրելու չեխ-ռուսական հարաբերությունները հալեցնելու համար։ Սա ժամանակ եւ համբերություն կպահանջի: Դրանք պետք է նորմալացվեն, հիմա շատ վատն են։ Մենք Ռուսաստանում ընդգրկված ենք ոչ բարեկամ պետությունների ցանկում։ Սա երկարաժամկետ հեռանկարում լավ իրավիճակ չէ։ Սա, իհարկե, վատ է Չեխիայի համար։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկանա, որ մեզ պետք է հանի այդ ցուցակից, եւ որ մենք կարող ենք ունենալ առարկայական, նորմալ հարաբերություններ»,- ասել է Լիպավսկին։

bottom of page