Ղրիմը պատրաստ է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի տարհանված բնակիչներին
Ղրիմի Հանրապետությունում հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների բնակիչներին։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը։
«Մենք եղբայրական հարաբերություններ ենք հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ։ Եթե նման անհրաժեշտություն լինի, հանրապետության ղեկավարությունը կորոշի օգնություն ցուցաբերել մեր եղբայրներին, քույրերին և նրանց երեխաներին և լուծել կացարանի հետ կապված հարցերը», - ասել է Եֆիմ Ֆիքսը Kryminform-ին։
Փոխխոսնակի խոսքով՝ տարհանված բնակիչները կարող են անվճար տեղավորվել առողջարաններում:
Հիշեցնենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են բնակիչների զանգվածային տարհանման անհրաժեշտության մասին։