top of page

Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որն Էյֆելյան աշտարակից 4 անգամ մեծ է



Երկրին է մոտենում խոշոր աստղակերպ, որը 4 անգամ ավելի մեծ է, քան Էյֆելյան աշտարակը։ Այն Երկրի կողքով կանցնի մարտի 4-ին, հաղորդում է «Ռոսկոսմոսը» իր Telegram-ալիքում:


«Երկրին մոտենում է 138971 (2001 CB21) խոշոր աստղակերպը։ Տիեզերական մարմնի տրամագիծը մոտավորապես 1,3 կիլոմետր է, այսինքն՝ այն չորս անգամ բարձր է Էյֆելյան աշտարակից: Աստղակերպը մոլորակի մոտով կանցնի մարտի 4-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ռոսկոսմոսը» նաև ցուցադրել է թռիչքի անիմացիան։


Ինչպես ճշտում են «Ռոսկոսմոսում», անիմացիան արվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աշխատակիցների կողմից՝ Ալթայի աստղադիտակի շնորհիվ:


Մեր մոլորակի հետ երկնային մարմինը կգտնվի առավելագույնը 4,8 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը բացառում է բախման հավանականությունը:

bottom of page