top of page

Խորհուրդ է տրվում զերծ մնալ Ռուսաստան ուղևորությունից



ԱՄՆ Պետդեպը հունվարի 23-ին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ ՌԴ ճամփորդելուց՝ ռուս-ուկրաինական սահմանին պահպանվող լարվածության, քովիդին առնչվող իրադրության և ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու դեսպանատան սահմանափակ հնարավորությունների պատճառով։


Բացի այդ, ամերիկացիներին խորհորդ է տրվել Ռուսաստանից Ուկրաինա չուղևորվել ցամաքով և մոտ չգտնվել երկու երկրների սահմանին։

«Ռուսաստանի ուժեղացված ռազմական ներկայության և Ուկրաինայի հետ սահմանային շրջանում շարունակվող զորավարժություների հետ կապված՝ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Ուկրաինայի հետ սահմանակից ՌԴ շրջաններում կամ դիտարկում են այնտեղ ուղևորության հնարավորոթյունը, պետք է իմանան, որ իրավիճակը սահմանին անկանխատեսելի է, և առկա է մեծ լարվածություն»,-ասված է հրապարակման մեջ։


Պետդեպի տվյալներով՝ ողջ Ռուսաստանում առկա է օտարերկրացիների հետապնդման հնարավորություն, այդ թվում՝ կանոնակարգերի միջոցով։

bottom of page