top of page

Խաղաղության պայմանագրի զիջումների համար գինը 750 մլն դոլար էր․ Արթուր Դանիելյան


Խաղաղության պայմանագրի զիջումների համար գինը 750 մլն դոլար էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը՝ կից գրելով

«750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ այդքան պարտատոմս է թողարկել ՀՀ-ն մարտի 12-ին ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրն Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ:

Էս փողն էլ միանգամից չեն տա. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա: Էս տարի բյուջեն փակելու համար ևս 750 մլն դոլար է պետք լինելու... հաջորդ տարի՝ սրանից էլ ավելի...

Հ.Գ. Սա էլ թողարկման կոդը՝ չհավատացողների համար. XS3020792696»։


1/1971
bottom of page