Ղազախստանի նախագահը հրամայել է առանց զգուշացման կրակել ահաբեկիչների ուղղությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հրամայել է իրավապահ մարմիններին և բանակին առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից:
«Ես կարգադրել եմ իրավապահ մարմիններին և բանակին կրակ բացել առանց նախազգուշացման»,- ասել է նա ուրբաթ օրը երկրի ժողովրդին ուղղված ուղերձում։
Նախագահը հավելել է, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն բանակցել ահաբեկիչների հետ.
«Ի՞նչ հիմարություն, ինչպիսի՞ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված և վարժեցված ավազակների հետ»,- ասել է Տոկաևը: