Հայտնի է Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառը
Կենտրոնական Ասիայում զանգվածային հոսանքազրկումը տեղի է ունեցել Ղազախստանում տարանցիկ գծի գերծանրաբեռնվածության պատճառով. հայտնում է էլեկտրացանցերի կառավարման ղազախական օպերատոր KEGOC-ի մամուլի ծառայությունը։
Արդյունքում տեղի է ունեցել Ղազախստանի «Հյուսիս-Արևելք-Հարավ» տարանցիկ գծի վթար։ Ներկայում փորձագետները վերացնում են հոսանքազրկման պատճառ դարձած վթարի հետևանքները։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել Ուզբեկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում։