Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրին
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ին կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այդ մասին հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
Ղազախստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության պայմանագիրն ստորագրվել Է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նուր Սուլթանում՝ 1994 թվականի մարտի 28-ի համանման պայմանագրի փոխարեն:
Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Դարին Տույակովը խորհրդարանականներին հայտնել Էր, որ պայմանագիրն ստորագրվել Է երկու պետությունների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման և արդիականացման նպատակով, քանի որ 1994 թվականի պայմանագրի դրույթները հնացել են՝ հաշվի առնելով արդիականության իրողությունները:
Պայմանագրի նորմերն ուղղված են ռազմական համագործակցության իրագործմանը զորքերի կիրառման համատեղ պլանավորման գործում՝ ի շահ պետությունների անվտանգության ապահովման և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության այլ ուղղությունների շուրջ փոխգործակցության: