Ղազախստանի նախագահը կայցելի Ռուսաստան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան. այդ մասին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:
«Փետրվարի 10-11-ը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 10-ին Մոսկվայում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում կքննարկվեն ղազախա-ռուսական բազմաբնույթ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները», - գրել է Ուալին ֆեյսբուքյան իր էջում։