Ղազախստանի ոստիկանության գեներալ-մայորն ինքնասպան է եղել
Մահացել է Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովը։ Լուրը հաստատել են ոստիկանությունից։
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների տվյալները, գեներալ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։
Նշենք, որ Ժամբիլի շրջանը Ղազախստանի ակտիվ բախումների մեջ ներքաշված շրջաններից է, որտեղ, վերջին տվյալներով,10 մարդ է մահացել։