Ղազախստանում դադարեցվել է բանկերի աշխատանքը, բացառությամբ ազգայինի
Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր բանկերի աշխատանքը, բացառությամբ ազգայինի, ինչպես նաև բորսայի. հայտարարել է երկրի Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովը:
«Ղազախստանի Հանրապետության կարգավորման և զարգացման գործակալությունը և Ղազախստանի ազգային բանկը, հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունների իրականացումը և ինտերնետի աշխատանքի ժամանակավոր խափանումները, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների, ֆինանսական ծառայությունների սպառողների կյանքը և առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, տեղեկացնում են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցման մասին», - հայտարարել է Ազգային բանկի մամուլի քարտուղարը։
Ռամազանովը նաև նշել է, որ Ղազախստանում բոլոր ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը դադարեցվելու որոշումը կայացվել է դեռ միայն հունվարի 6-ի համար։