Ղազախստանի տարածքում տեղադրվել է 70 շուրջօրյա դիտակետ
Ղազախստանի իրավապահ մարմինները հանրապետության տարածքում տեղադրել են 70 շուրջօրյա դիտակետ տեղի ունեցող անկարգությունների պատճառով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
«Հանրապետությունում իրականացվում են միջոցառումներ մտցված արտակարգ դրության շրջանակում։ Բոլոր ակիմատները (քաղաքապետարանները) ազատված են ցուցարարներից եւ վերցված են ուժեղացված պաշտպանության ներքո։ Երկրի տարածքում տեղադրվել է 70 շուրջօրյա դիտակետ»,- ասվում է հաղորդագրությունում։