top of page

Ղազախստանում անկարգությունների հետևանքով քաղաքացիներ են զոհվել



Ղազախստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ հանրապետությունում անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 4500 մարդ, զոհվել է 225-ը, այդ թվում՝ ուժային կառույցների 19 ներկայացուցիչ, գրում է kommersant.ru-ն։


Բողոքի ակցիաների արդյունքում 546 քրեական գործ է քննվում։ Ջարդերի մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 20 000 մարդ, հայտնում է Ղազախստանի գլխավոր դատախազությունը։


Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 225 մահացածներից 175-ը մահացել է բուժհաստատություններում։


Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այսօր՝ հունվարի 15-ին, խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարության հետ՝ հետաքննելու անկարգությունները։


Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել են անկարգությունների։ Ընդհանուր առմամբ, երկրում, ըստ ՆԳՆ տվյալների, հունվարի 11-ի դրությամբ բերման է ենթարկվել գրեթե 10 000 մարդ։ Տոկաևը հանձնարարել է մեղմացնել անկարգությունների մասնակիցների պատիժը ծանրացուցիչ հանգամանքների բացակայության դեպքում։

bottom of page