Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի ընդունել է կառավարության հրաժարականը, որը կշարունակի գործել մինչև նախարարների նոր կաբինետի նշանակումը։ Այդ մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
Ղազախստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը։
Ներկայում Սմաիլովը զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նախորդ կառավարությունը հաստատվել էր անցյալ տարվա հունվարին՝ հանրապետության խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիի ընտրություններից հետո։ Միաժամանակ Ասկար Մամինը վերանշանակվել է նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի փետրվարից։
Հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ կոչ անելով նվազեցնել վառելիքի գները: Հունվարի 1-ից հեղուկացված գազի գինը բարձրացել է մինչև 120 տենգե (0,27 դոլար), ցուցարարները պահանջել են այն նվազեցնել մինչև 50-60 տենգե (0,11-0,13 դոլար): Նախագահը հանձնարարել է կառավարությանը շտապ քննարկել իրավիճակը տարածաշրջանում՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը նաև իրավական դաշտում: Կառավարական հանձնաժողովը ժամանել է Ակտաու և սկսել է աշխատանքը։ Երեքշաբթի ցուցարարների հետ հանդիպումից հետո հանձնաժողովը հայտարարել է, որ Մանղիստաուի մարզում հեղուկ գազի գինը մինչև 50 տենգե է իջեցրել: