top of page

Խարկովում խաղաղ բնակիչներ չեն տուժել․ քաղաքում հիմա մարտեր չկան․ մանրամասնում է հյուպատոսի օգնականը



Խարկովում խաղաղ բնակիչներ չեն տուժել․ քաղաքում հիմա մարտեր չկան․ մանրամասնում է հյուպատոսի օգնականը

Խարկով քաղաքում մարտական գործողություններ այս պահին չեն ընթանում: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում փոխանցեց Խարկովի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մանրամասներ Ուկրաինայում սկսված պատերազմից։


«Քաղաքի ծայրամասային որոշ թաղամասերից, որոնք մոտ են ռազմական գործողություններին, լսելի են պայթյուններ: Հայերի շրջանում, և ընդհանրապես, խաղաղ բնակիչները չեն տուժել: ԶԼՄ-ներով տարածվում են որոշ ապատեղեկատվություններ»,- նշեց Հովհաննիսյանը:


Խարկով քաղաքից կազմակերպված տարհանում դեպի այլ քաղաք տեղի չի ունեցել, բնակչությանը տեղեկացվել է անվտանգության կանոնների մասին: «Ստեղծվել են հատուկ թաքստոցներ պայթյուններից պաշտպանվելու համար: Մեծ քանակությամբ քաղաքացիներ այժմ պատսպարվել են մետրոյի որոշ կայաններում, որտեղ ստեղծվել են առաջին անհրաժեշտության պայմանները: ՀՀ դեսպանությունը տրամադրել է թեժ գծի հեռախոսահամարներ, որոնց միջոցով ՀՀ քաղաքացիները կարողանում են կապ հաստատել և տեղեկություններ ստանալ: Այս պահին Ուկրաինայում ոչ մի ավիահաղորդակցություն չի գործում»,-ներկայացրեց նա:


Լիաննա Թորոսյան

1/1814
bottom of page