top of page

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել



Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախաբեր Կուչավան հրաժարական է տալիս, ուրբաթ հայտնել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Կոբախիձեի հայտարարությունը հեռարձակվել է կուսակցության Facebook-ի էջում։

«Այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են մի քանի կարևոր կադրային հարցեր: Առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան որոշում է կայացրել լքել պաշտոնը», - ասել է Կոբախիձեն:

Նա հայտնել է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանին որպես նոր խոսնակ կներկայացնի Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը զբաղեցնում էր կուսակցության հասարակայնության հետ կապերի քարտուղարի պաշտոնը:

bottom of page