top of page

Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները. ՌԴ ԱԳՆ



Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, նման իրավասություն ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։


«Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ. արևմտյան երկրները չունեն մենաշնորհ միջազգային իրավունքի և միջազգային զարգացման շարժիչ ուժերի վրա: Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նման միջազգային իրավական իրավասություն»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։

1/1814
bottom of page