Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է Բայդենի հետ անձամբ հանդիպել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է, որ շատ կցանկանար նրա հետ անձամբ հանդիպել: Այդ հայտարարության կադրերը ցուցադրվել են «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, տեղեկացնում է ТАСС-ը:
«Անպայման կհանդիպենք, ես շատ կցանկանայի»,-ասել է Ռուսաստանի առաջնորդն՝ ի պատասխան իր ամերիկացի պաշտոնակցի հարցին, որ վերջինս ցավում է, որ չի հաջողվել հանդիպել Հռոմում Մեծ Քսանի գագաթնաժողովի ժամանակ: