top of page

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի Լուկաշենկոյի հետ



Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Ծրագրվում է քննարկել հարցեր ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության ու դաշնակցության վերաբերյալ, ինչպես նաև եվրոպական անվտանգության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ: Պուտին-Լուկաշենկո նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սանկտ-Պետերբուրգում:

bottom of page