top of page

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 10, 2024
  • 1 min read

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։

Ըստ նրա, սկզբում ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը։

Ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։

«Նախնական տվյալներով, բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- հայտնել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

bottom of page