top of page

«Չեմ հասկանում՝ ինչ եմ զգում». Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Օսկար 2025»-ին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 3
  • 1 min read

Հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը այն երջանիկներից էին, ովքեր բարձրացան «Օսկարի» բեմ, քանի որ նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Անորան», ընդհանուր առմամբ, շահեց հինգ մրցանակ՝ դառնալով առաջին ֆիլմը «Օսկար»-ում, որտեղ հնչում էր նաեւ հայերեն խոսք՝ ի դեմս Կարենի ու Վաչեի հերոսների:

Դերասաններն իրենց սոցիալական ցանցերում կիսվել են մրցանակաբաշխութան անմոռանալի պահերով:


Վաչեն Instagram-ում «սթորի» է տեղադրել, որում Կարենի հետ կարմիր գորգին են. «Մենք հիմա աշխարհի ամենահեղինակավոր կարմիր գորգին ենք: Չգիտեմ՝ ինչ եմ զգում. գժություն»,-տեսանյութում կիսվում է Վաչեն:

Դերասաններն այնուհետեւ ցուցադրում են արդեն շահած «Օսկարի» արձանիկները, որոնց դիպչում են ոգեւորությամբ:


Երեոյի ընթացքում «Անորան» հաղթել է Լավագույն ֆիլմ,  Լավագույն դերասանուհի (Մայքի Մեդիսոն), Լավագույն մոնտաժ, Լավագույն ռեժիսոր (Շոն Բեյքեր) և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում

1/2038
bottom of page