top of page

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը ներկայում չի քննարկվում. Իսպանիայի վարչապետ



ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին,ТАСС-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին, նախարարն ասել է. «Մենք պետք է հարցնենք Շվեդիային և Ֆինլանդիային»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այժմ այդ սցենարը չի դիտարկվում»։


Ալբարեսը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին, սակայն վստահեցրել է, որ Արևմուտքը «պատրաստ է ցանկացած անկանխատեսելի հանգամանքների»:


Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է արդեն 2022 թվականին ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ պայմանները։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին՝ ամրագրելով դաշինքին միանալու Ուկրաինայի ցանկությունը։ Երկիրը նաև ստացել է Ընդլայնված հնարավորությունների բլոկի գործընկերոջ կարգավիճակ։


2021 թվականի հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները ամփոփիչ հայտարարության մեջ նշել են, որ Ուկրաինան և Վրաստանը ապագայում կարող են դառնալ դաշինքի անդամներ։ Ընդ որում, կոմյունիկեում ոչինչ չի ասվում այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ժամկետների, ինչպես նաև նրանց անդամակցության գործողությունների ծրագրեր տրամադրելու հեռանկարի մասին։

bottom of page