top of page

Ուկրաինան ոչնչացնում է AstraZeneca պատվաստանյութը


Ուկրաինան ոչնչացնում է AstraZeneca պատվաստանյութի գրեթե 600 հազար չափաբաժին, որոնք տարբեր պատճառներով դարձել են անպիտան ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Փոխանցում է Iz.ru-ն։


«Հունվարի 5-ի դրությամբ AztraZeneca պատվաստանյութի 561,729 չափաբաժին, որը որպես մարդասիրական օգնություն ստացվել է այլ պետություններից, հավաքվել է պահեստներում և կհանձնվի ոչնչացման մասնագիտացված կազմակերպությանը»,- ասվում է հաղորդագրությունում։


Հստակեցվում է, որ այդ դեղերի պիտանելիության ժամկետը լրացել է։


Սեպտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Ուկրաինայում Pfizer-ի պատվաստանյութի ավելի քան 34000 չափաբաժին է ոչնչացվում պահպանման ռեժիմի խախտման պատճառով։

1/1815
bottom of page