Ռուսական կողմն ավելի քան 1000 զոհ ունի. ՊՆ
Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն ուժերի կորուստների թիվը գերազանցում է հազարը: Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանը իր գոյության ողջ ընթացքում իր սկսած զինված հակամարտություններից ոչ մեկում այդքան մեծ թվով զոհեր չի տվել»,- ասված է Ուկրաինայի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հարկ է նշել, որ զոհերի մասին ռուսական կողմը չի հաստատել: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ զոհերի մասին հարցին պատասխանելիս ասել էր, որ այդ հարզը զինվորականներին է պետք տալ: