top of page

Ուկրաինայում արտակարգ դրություն կմտցվի



Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել ամբողջ Ուկրաինայում, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, սակայն վերջնական որոշումը պետք է հաստատի Գերագույն Ռադան 48 ժամվա ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:


Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտակարգ դրություն չի մտցվի, քանի որ 2014 թվականից գործում է հատուկ իրավական ռեժիմ։


Ուկրաինայի որոշ շրջաններում պարետային ժամ կարող է սահմանվել անհրաժեշտության դեպքում՝ արտակարգ դրության շրջանակներում, որը որոշել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը: Ուկրաինան մոբիլիզացիայի որոշում չի կայացրել, սակայն անհրաժեշտության դեպքում այն ​​կարող է ընդունվել:

1/1815
bottom of page