top of page

Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կնշանակի պատերազմ. Պուտին



Եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի մասնակցությամբ պատերազմն անխուսափելի կլինի։ Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո։


«Ի վերջո, Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում գրված է, որ նրանք պատրաստվում են վերադարձնել Ղրիմը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Ոչ թե այն, ինչ ասում են հանրությանը, այլ գրված է փաստաթղթերում։


Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է՝ համալրված տարբեր տեսակի զենքերով։


Ո՞վ կխանգարի նրան։ Եվ ի վերջո նա նախատեսում է գործողություններ Ղրիմում, չեմ խոսում անգամ Դոնբասի մասին։


Սա ինքնիշխան Ռուսաստանի տարածք է, հարցն այս առումով մեզ համար փակ է»,- ասել է ՌԴ նախագահը։

bottom of page