Ուկրաինայի հայ համայնքի կոչը` ադրբեջանական սկանդալային ֆիլմի ցուցադրման վերաբերյալ
Դիմում ենք բոլորին որպես մի կազմակերպություն, որը ներկայացնում է Ուկրաինայի ողջ հայությանը։
Փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին Խարկով քաղաքի ֆիլհարմոնիայում ադրբեջանական սփյուռքը Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության ղեկավարությամբ կազմակերպում է մի ֆիլմի ցուցադրություն` Ղարաբաղյան առաջին պատերազմում հայերի ենթադրյալ վայրագությունների մասին։
Սա բազմազգ քաղաքի համար անբարենպաստ միջավայր ստեղծելու աղաղակող փաստ է, որում ընդգծվելու է հայատյացությունը։
Խնդրում ենք օգտագործել բոլոր մեխանիզմները՝ չեղարկելու այս սկանդալային ֆիլմի ցուցադրությունը։
Մենք չպետք է թույլ տանք այս ֆիլմի ցուցադրությունը, որը կարող է հանգեցնել բացասական հետևանքների և հիմք ստեղծել Ուկրաինայում ազգամիջյան հակամարտությունների համար։
Ուկրաինայի հայերի միություն
Նշված տեղեկատվությունը հրապարակել են տելեգրամյան ալիքները (Mika Badalyan, Azatagrum):