Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու փաստին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի՝ Գլդանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց և այդ մասին պաշտոնական Կիևին չտեղեկացնելուց. այդ մասին ասված է ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
«Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները կունենար պատշաճ բժշկական խնամք և շտապ օգնություն տրամադրելու համար», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած մեկնաբանության մեջ: