top of page

Ուկրաինայի սահմանի մոտ լեհ-ամերիկյան զորավարժություններ են սկսվել


Լեհաստան ժամանած ամերիկացի զինվորականները լեհական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել երկրի հարավ-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ. հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Թվիթերում։


«Հանգստյան օրերին լեհական բանակի 18-րդ մեխանիկացված դիվիզիայի զինվորները Լեհաստանի հարավ-արևելքում համատեղ զորավարժություններ են սկսել 82-րդ օդադեսնատային դիվիզիայի ամերիկացի զինվորների հետ», - ասված է հաղորդագրության մեջ։

bottom of page