Բալթյան երկրներն Ուկրաինա կմատակարարեն Javelin հակատանկային հրթիռային համալիրներ
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե Վաշինգտոնն ամերիկյան ինչ զենք է թույլատրել բալթյան երկրներին փոխանցել Կիևին։
Մասնավորապես The Wall Street Journal-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել առ այն, որ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի իշխանություններն Ուկրաինային փոխանցել ամերիկյան արտադրության զենք․ խոսքը Javelin հակատանկային հրթիռային շարժական համալիրների և Stinger զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների մասին է։
Բացի այդ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Վաշինգտոնը ծրագրում է Ուկրաինային փոխանցել 5 Մի-17 ուղղաթիռ, որոնք նախատեսված են եղել Աֆղանստանի համար։ Նշվում է, որ դրանք վերանորոգվել են ուկրաինական ձեռնարկություններում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ուկրաինա կատարած այցի արդյունքներով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Կիևին տրամադրել պաշտպանական զենքի (այդ թվում՝ մահաբեր) հավելյալ ծավալներ։