top of page

Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը


ԱՄՆ-ի ռազմական օգնության երկրորդ խմբաքանակն է հասել Ուկրաինա. հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր թվիթերյան էջում։


Ավելի քան 80 տոննա սպառազինությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում։


Ըստ լուսանկարների՝ խմբաքանակում ներառված են մեկանգամյա օգտագործման ձեռքի նռնականետեր (M141 Bunker Defeat Munition):

Օրերս ուղարկվել էր 200 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակը՝ մոտ 91 հազար կգ մահաբեր զենքով։

bottom of page