top of page

Ուկրաինան ՌԴ-ին 48 ժամ է տրամադրել



Ուկրաինան դիմել է Ռուսաստանին՝ 48 ժամվա ընթացքում մանրամասն պարզաբանումներ տրամադրել Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում «ռազմական գործունեության» վերաբերյալ: Այս մասին ուրբաթ հայտնել Է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ պարզաբանելով, որ Կիևը կիրառել է վտանգի նվազեցման մեխանիզմ՝ համաձայն Վիեննայի փաստաթղթի։

«Մենք պաշտոնապես կիրառել ենք վտանգի նվազեցման մեխանիզմը, համաձայն Վիեննայի փաստաթղթի III բաժնի, եւ դիմել ենք Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով մանրամասն պարզաբանումներ տրամադրել Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռազմական գործունեության վերաբերյալ - գրել է Կուլեբան Twitter-ում։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի 48 ժամ պատասխանելու համար։ «Դրա բացակայության կամ անբավարար կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու դեպքում Ուկրաինան կդիմի ՌԴ - ին եւ Վիեննայի փաստաթղթի մյուս պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որտեղ ՌԴ - ն պետք է պարզաբանումներ ներկայացնի», - հայտնել Է նախարարը:

Կուլեբան հավելել է, որ Ուկրաինան կշարունակի «օգտագործել բոլոր դիվանագիտական հնարավորությունները՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար»:

bottom of page