Աննա Մալյարը հայտնում է ուկրաինական ԶՈՒ մեքենաներով Կիև մտած ՌԴ զինծառայողներին վնասազերծելու մասին
Կիևում վնասազերծել են ՌԴ զինված ուժերի զինծառայողներին, ովքեր առգրավել էին Ուկրաինայի ԶՈՒ ավտոմեքենաները և ներխուժել Կիև: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:
Ավելի վաղ նա հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի ԶՈՒ երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնի կողմից շարժվում են Կիևի կենտրոն: