Տղամարդը հրկիզել է բանկը, քանի որ նրան հրաժարվել են վարկ տրամադրել
Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Կարնատակա քաղաքում հրկիզել է բանկի մասնաճյուղը, որտեղ նրան հրաժարվել են վարկ տրամադրել:
Ինչպես գրում է Oddity Central-ը, 33-ամյա Վասիմ Հազարացաբ Մուլլան դիմել է պետական Canara Bank-ին՝ խնդրելով 1,6 մլն ռուփիի (21 600 դոլար) վարկ: Նրա դիմումը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա են եղել անհամապատասխանություններ, որոնք խախտում էին բանկի վարկային քաղաքականությունը:
Սա այնքան է բարկացրել դիմումատուին, որ նա կոտրել է բանկի պատուհանը, դյուրավառ հեղուկ լցրել ներսն ու հրկիզել: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը նախքան այն կհասցներ ոչնչացնել բանկում մահվող կանխիկ գումարը, ոսկին և այլ արժեքավոր իրերը: Ընդհանուր առմամբ, բանկին պատճառվել է 16 000 դոլաի վնաս: