top of page

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում


Նոյեմբերի 30-ի առավոտյան 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է գրանցվել Թուրքիայի արևմուտքում: Ինչպես հաղորդել Է CNN Turk հեռուստաալիքը, մեծ ուժով սեյսմիկ ցնցումներ են զգացվել Ուռլա քաղաքի (Իզմիրի նահանգ) մերձակայքում՝ Էգեյան ծովի ափին:


Հիմնական երկրաշարժին հետևել են 4,3 և 2,8 մագնիտուդով ցնցումներ: Իզմիրի նահանգապետի տվյալներով՝ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

bottom of page