Թուրքիայի հետ Ուկրաինան կկնքի 12 նոր պայմանագիր
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կառավարության նիստում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից բացի պլանավորել են ստորագրել ևս 12 նոր պայմանագիր։ Դրանք ներառելու են տարբեր ոլորտներ. փոխանցում է Ermenihaber-ը։
Ուկրաինայի կառավարության հաստատմանն է ներկայացվել Թուրքիայի հետ համագործակցության պայմանագրերի նախագծեր իրավապահ մարմինների, բարձր տեխնոլոգիաների և օդատիեզերական արդյունաբերության ոլորտներում։
Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Կիև՝ մասնակցելու Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30-ամյակին:
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք-ուկրաինական բարեկամության և համագործակցության կամուրջը Ղրիմի թաթարներն են, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները։