top of page

Թուրքական հրետանին գնդակոծել է Սիրիայի 4 գյուղեր. կան զոհեր, վիրավորներ


Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ։ SANA գործակալության փոխանցմամբ՝ գնդակոծության են ենթարկվել Աբու Ռասեյն, Թել Վարդ, Ռուբեյաթ և Էլ-Ասադիա բնակավայրերը։ Սպանվել է երկու կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 10 մարդ վիրավորվել է, տուժածների թվում կան երեխաներ։


Գործակալության տվյալներով՝ թուրքական զորքերի հետ համատեղ գյուղերը գնդակոծել են սիրիական զինված ընդդիմության կազմավորումները, որոնց աջակցում է Անկարան։ Ինչպես նշվում է, նրանք ինտենսիվ ականանետային կրակ են արձակել Աբու Աշբա և Անիկ ալ-Խավա շրջաններից։ Կրակի տակ հայտնված խաղաղ բնակիչների տները նյութական վնաս են կրել։ Բնակիչները նախընտրել են լքել գյուղերը, տեղափոխվել են ավելի ապահով տարածքներ։

1/1812
bottom of page