top of page

Թուրքիայում ուժայինները նոր ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ


Թուրքիայի Աղր և Իգդիր նահանգներում թուրք ուժայինները ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ. փոխանցում է Ermenihaber-ը։


Գործողությունnւ իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր գործողություններին մասնակցում է 987 ուժային:


Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:

1/1801
bottom of page