top of page

Թուրքիան կբացի Դարդանելի նեղուցով անցնող ամենաերկար կամուրջը


Փետրվարի 26-ին Թուրքիայում կբացվի Դարդանելով անցնող աշխարհի ամենաերկար կամուրջը՝ Canakkale 1915-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն հեռարձակվել է թուրքական հեռուստատեսությամբ. հայտնում է RIA Novosti-ն։


Կամուրջը կառուցվում է 2017 թվականի մարտից։ Երկարությունը կկազմի 3,7 կիլոմետր, այն կդառնա Մալկարա-Չանաքքալե մայրուղու 101-րդ կիլոմետրի կարևոր օղակը։ Այն կունենա ամենաերկար կենտրոնական բացվածքն աշխարհում՝ 2023 մետր: Աշտարակների և կամրջի տարրերի հանգույցները ներկվելու են կարմիր և սպիտակ՝ Թուրքիայի դրոշի գույներով։

bottom of page