Թրամփը խելահեղություն է անվանել ամերիկացի զինվորների հնարավոր ուղարկումը Եվրոպա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խելագարություն է անվանել Սպիտակ տան ներկայիս Տեր Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ամերիկացի զինծառայողների լրացուցիչ զորակազմ ուղարկել Եվրոպա:
«Դա խելագարություն է։ Դա երբեք չէր լինի իմ օրոք։ Այժմ հերթը Թայվանինն է», - ասել է նա The Great American Show-ի podcast-ի եթերում՝ մեկնաբանելով վարչակազմի հայտարարությունները՝ Եվրոպա ամերիկացի զինվորականների հնարավոր ուղարկման մասին։
«Մեր երկիրն այլեւս չեն հարգում», - հավելել է նա: Թրամփը նաեւ նշել է, որ Բայդենի նմանատիպ գործողությունները կարող են «երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ»: