Ղազախստանի ԱԽ քարտուղարի տեղակալը պաշտոնանկ է արվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի Անվտանգության խորհուրդի քարտուղարի տեղակալին։
«Ղազախստանի նախագահի հրամանով Ազամատ Աբդիմոմունովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհդրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից»,- նշված է երկրի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում։